Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղականինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Մարց գյուղի կադաստրային քարտեզի 06-071-0102-0004 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 0,424671 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորհված չեն և այն ՀՀ կառավարության 08.04.2004թվականի N 454--Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին: Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: