Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածներով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թվականի թիվ 186-Ն հրամանով,հիմք ընդունելով սեփականության իրավունքի թիվ 11082020-06-0055 վկայականը, <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>>ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը,Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից տրված Կադաստրային քարտեզի քաղվածքը,հաշվի առնելով այն հանգամանքը որ առաջին պետական գրանցման նպատակով Թումանյան համյանքում կատարված քարտեզագրումը կատարվել է էական սխալներով,հիմք ընդունելով հողամասի փաստացի տեղազննումը և Արմեն Մամիկոնի Գալստյանի /մուտք՝14.10.2020թ. թիվ 81/ դիմումը՝
որոշում եմ.
1.Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-0017-0022 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային սահմանային չափերը համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
2.Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-0017-0022 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային մակերեսը՝ 0.01558 հա համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
3.Տալ համաձայնություն թիվ 11082020-06-0055 վկայականով իրավունքի պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերի և մակերեսի փոփոխությանը համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
4.Սեփականության թիվ 11082020-06-0055 վկայականով գրանցված հողամասի մակերեսը հաստատել 0.01558 հա:
5.Հողամասի նպատակային նշանակությունը հաստատել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման:
6.Հողամասին տրամադրել փոստային նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 6-րդ փողոց, թիվ 33>> հասցեն:
7.Հողամասի սահմանները որոշվում են կից ներկայացվող համայնքի ղեկավարի կողմից հաստատված որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
8.Նշված սեփականության իրավունքն ենթակա է պետական գրանցման: