Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում,այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով սեփականության իրավունքի վկայականը՝ 21052024-06-0049 տրված 21.05.2024թ.. ,<<Սարգիս Թամազյան Ռոբերտի>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը և քաղաքացի Մայելեստ Յուրիկի Քոչարյանի դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Լիդա Արմենակի Քոչարյանի /ծնված՝08.09.1943թ./,Մայելեստ Յուրիկի Քոչարյանի /ծնված 27.03.1966թ./Աստղիկ Մայելեստի Քոչարյանի/ծնված 18.05.1990թ./ Անիկ Մայելեստի Քոչարյանի /ծնված 02.01.1989թ./ և Սոնա Հենրիկի Սոսյանի /ծնված 09.05.1967թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 14-րդ փողոց,թիվ 41 հասցեի 06-035-0053-0012 ծածկագրում գտնվող 1985 թ. կառուցված 299.8 քմ մակերեսով բնակելի տան,1995 թ. կառուցված 112 քմ մակերեսով անասնաշենքի,23,8 քմ մակերեսով ավտոտնակի և 0.15576 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2.06-035-0053-0012 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ 14-րդ փողոց, 41 բնակելի տուն>> հասցե:
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: