Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով ,<<Իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետով ,հիմք ընդունելով բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի հետ կնքված մատուցվող ծառայությունների թվով 1-150 , իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված կենցաղային աղբի տեղափոխման համապատասխանաբար թվով 1-8 և 1-800 երկկողմ պայմանագրերը `
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 16-ի ՙՙԹումանյանի համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների կողմից 2017 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների և վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին՚՚ թիվ 62-Ն որոշումները և 2015թ. նոյեմբերի 25-ի <<Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները վարձակալության հանձնելու և բնակարանների վճարի չափ հաստատելու մասին >> թիվ 44 -Ն որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: