Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով,հիմք ընդունելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզպետի 18.10.2024թ. թիվ 01/107.4/08505-2024 գրությունը ,ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի <<Աշխարհագրական անվանումների մասին>> որոշ բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ առաջարկությունը և բնակավայրերի վարչական ղեկավարների զեկուցագրերը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն չտալ Լոռու մարզի Թումանյան համայնքի կազմի մեջ մտնող Աթան գյուղը՝ Գողտրիկ և Չկալով գյուղը՝ Մոշուտ անվանափոխելու համար, քանի որ ավագանին քննարկումից հետո գտնում է,որ համայնքի գյուղերի ազգաբնակչությունը անվանափոխությանը դեմ են:
Կողմնակից են միայն գործող անվանումներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: