Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով , հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Ն որոշման <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման կարգի >> 31.01.2019թ. 62-Ն որոշման N 1 հավելվածի , 06.11.2006թ. N 170-Ն որոշման N 2 հավելվածի և ՀՀ Կառավարության 16 նոյեմբերի 2006 թվականի <<ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին >> N 1708-Ն որոշումը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի՝<<Թումանյան քաղաքի 4-րդ փողոցի սալարկում՝ տուֆով>>,<<Թումանյան քաղաքի մշակույթի տան 15 Կվտ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանքի կառուցում>>,<<Թումանյան համայնքի Թումանյան,Դսեղ,Աթան,Քարինջ և Չկալով բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում>> և <<Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց,Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերի վերանորոգում>>սուբվենցիոն հայտերին՝համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ՝ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Թումանյան համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից: