Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի
15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ,
10-րդ և 11-րդ հոդվածի դրույթներով և համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հիմնադրել «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / այսուհետ` ՀՈԱԿ /:
2.Հաստատել «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ»ՀՈԱԿ-իկանոնադրությունը:
3. «Թումանյան համայնքի գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և գործունեության տեսակներն են`
1) Հողագործության աշխատանքների իրականացում,
2) այգեգործության աշխատանքների իրականացում,
3) կանաչապատման,կանաչ տարածքների պահպանման աշխատանքների իրականացում,
4) անասնապահության աշխատանքների իրականացում,
5) համայնքի սեփականություն հանդիսացող գյուղտեխնիկայով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
6) Օրենքով սահմանված գյուղատնտեսական այլ ծառայությունների իրականացում: