Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով,որ Հրանուշ Պարսամի Ղազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 29032024-06-0041 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Մարց, թիվ 10 հասցեում գտնվող 41,7 քմ արտաքին մակերեսով պահեստը և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.03641 հա մակերեսով հողատարածքը (ծածկագիր՝ 06-071-0114-0017) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Հրանուշ Պարսամի Ղազարյանին:
1) Պահեստի ուղղակի վաճառքի գինը կազմում է 52625,40 (հիսուներկու հազար վեց հարյուր քսանհինգ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ,
2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 79300,98 (յոթանասունինը հազար երեք հարյուր դրամ իննսունութ լումա) ՀՀ դրամ: