Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 15-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԻԼՈՍԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով,  18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշումը և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

 

1Թույլատրել Թումանյան համայնքի ղեկավարին՝ համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերել.
1) սիլոսահավաք կոմբայն՝ DON 680M մակնիշի, 
2) ոռոգման համակարգ Dias F-90/500 :
2Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով։
3Լիզինգի առարկայի արժեքը կազմում է կոմբայնի համար՝ 44,000,000 (քառասունչորս միլիոն) ՀՀ դրամ, ոռոգման համակարգի համար՝ 16,500,000 (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, լիզինգի առարկայի ընդհանուր արժեքը կազմում է 60,500,000 (վաթսուն միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 12,100,000 (տասներկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ:
4Կոմբայնի համար 2025-2035 թթ, իսկ ոռոգման համակարգի համար 2025-2028 թթ. ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
5Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից- դեկտեմբեր ամիսներին։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner