|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2022 թվականի N 53-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված և շինարարական աշխատանքների ժամկետների առումով անհետաձգելի համարվող՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց և Շամուտ բնակավայրերի ջրագծի կառուցման աշխատանքների գնման համար կազմակերպել հրատապ բաց մրցույթ: |
Կողմ -12 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|