Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Թումանյանի համայնքապետարանի կողմից 21 մայիսի 2024 թվականի կնքված համագործակցության հուշագիրը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն <<Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում>> ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզիԹումանյանի համայնքապետարանի ենթակայության <<Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում 5 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան տեղադրելու և համայնքապետարանի կողմից 400 000 ՀՀ դրամ համաֆինանսավորելու համար:
2.Սահմանել, որ՝ ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը,
դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Թումանյան համայնքի
ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: