Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով, որ Ալիսա Սերիկի Ղուլինյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 10122024-06-0033 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան,Կենտրոնական փողոց, 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 53,91 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01692 հա հողամասը (ծածկագիր՝ 06-004-0003-0034 ) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Ալիսա Սերիկի Ղուլինյանին:
1) Տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 28895,76 (քսանութ հազար ութ հարյուր իննսունհինգ դրամ յոթանասունվեց լումա) ՀՀ դրամ,
2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 24009,48 (քսանչորս հազար ինը դրամ քառասունութ լումա) ՀՀ դրամ: