| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  22  նոյեմբերի  2023 թվականի N 88-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով`  Թումանյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1. Հաստատել ՀՀ  Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 7-ի << ՀՀ  Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  մասին>> թիվ 37– Ա որոշումը: 3. Առաջարկել Թումանյան համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։ 4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։  | 
 Կողմ -9  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՇԱՔԱՐՅԱՆ  ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(1.68 Մբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |