Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 101-Ն որոշման պահանջով և <<Լուսինե Սարգսյան>> ԱՁ-ի տնօրեն Լուսինե Սարգսյանի հայտը՝
Որոշում եմ.
1. <<Լուսինե Սարգսյան>> ԱՁ-ի տնօրեն Լուսինե Սարգսյանին տալ 01.01.2025թ.-31.03.2025թ.ժամանակահատվածում, Թումանյան համայնքի, գ.Դսեղ, 5-րդ փ.,վրաններ 59 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Լուսինե Սարգսյան>> ԱՁ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: