Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված << ՏՍ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Մարց գյուղի 06-071-0022-0013 կադաստրային ծածկագրի արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղ․ արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,11063 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չէ և այն ՀՀ կառավարության 08/04/2004 թվականի N 454-Ն որոշմամբ փոխանցվածչէ համայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: