|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 63-Ա |
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ (ԱԶԱՏ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ) ԱՐՏԻԿ ԱՄԱՍԻԱՅԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ <<ԶՐՈՒՅՑ>> ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 42 հոդվածի 1-ին մաս 1-ին կետի 42-րդ ենթակետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանության արժանացնել և տալ համաձայնություն քանդակագործ, (ազատ ստեղծագործող) Արտիկ Ամասիայի Քոչարյանի նախաձեռնությանը՝ իր միջոցներով բազալտ քարի վրա քանդակած Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Անդրանիկ Օզանյանի <<Զրույց>> մոնումենտալ քանդակները Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի տարածքում տեղադրելու առաջարկին:
2. Օրենքով սահմանված կարգով իրականացնել քանդակները տեղադրելու համար հողահատկացման գործընթացը: |
Կողմ -12 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|