Ղեկավարելով ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստստելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է
1. Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0183-0008 ծածկագրից 0.02 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը,<<Յուքոմ>> ընկերության կողմից բջջային կապի կայան տեղադրման նպատակով, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կապի հողերի գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությունը:
2.Համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: