Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 60-րդ և 72-րդ հոդվածներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն 1,2,3,4 և 5 հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2016թ. մարտի 1-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 9-Ա որոշումը:
3.Որոշուն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: