|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2019 թվականի N 45-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 2-ի թիվ 91-Ա որոշմամբ քաղաքացի Մեխակ Հովարեխի Գալստրյանի կողմից Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 19 հասցեում ինքնակամ կառուցված 27.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչված համայնքի սեփականության իրավունքը /սեփ. վկայական` N 06092019-06-0055/,համայնքապետարանի գրավոր առաջարկությունը ՝վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով քաղաքացու կողմից տրված համաձայնությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 27.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 0.00279 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար 9765 ՀՀ դրամ և 2678.4 ՀՀ դրամ արժեքներով, քաղաքացի Մեխակ Հովարեխի Գալստյանին ուղղակի վաճառքով օտարելու համար:
|
Կողմ -5 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|