Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով,որ «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ, 14-րդ փողոց,8/2 հասցեում գտնվող18,2 քմ արտաքին մակերեսով սանհանգույցի/ներքին մակերեսը՝ 12,8 քմ/,19,2 քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 17,4 քմ/մառանի և մառանի բաց պատշգամբի և 67,1 քմ մակերեսով ծածկի և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.03535 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-035-0016-0018) ուղղակի վաճառքով օտարել «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ին:
1) Սանհանգույցի ուղղակի վաճառքի գինը կազմում է 13522,6 (տասներեք հազար հինգ հարյուր քսաներկու դրամ վեց լումա) ՀՀ դրամ,
2) մառանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 14265,6 (տասնչորս հազար երկու հարյուր վաթսունհիգ դրամ վեց լումա ) ՀՀ դրամ,
3) ծածկի ուղղակի վաճառքի գինը կազմում է 49855,3 (քառասունինը հազար ութ հարյուր հիսունհինգ դրամ երեք լումա) ՀՀ դրամ,
4) հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 118988,1 (մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր ութսունութ դրամ մեկ լումա) ՀՀ դրամ: