Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 394-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2025 թվականի N 394-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐՎԱՐԴ ՀՐԱՅՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ հողայի օրենսգրքի 43-րդ հոդվածով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքով, հաշվի առնելով, որ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. N 6 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրված 17.10.2024թ. գրանցված է սեղանամատյանում N 4918, 4919 համարներով և քաղաքացի Սիրվարդ Հրայրի Անտոնյանի դիմումը՝ հաշվի առնելով << ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը.

Որոշում եմ՝

1. Հաստատել Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. N 6 որոշումով հանգուցյալներ Արաքսի Մուխայելի Ղազարյանին և Արտաշ Հովհաննեսի Ղազարյանին որպես սեփականություն հատկացված և ըստ օրենքի ժառանգության իրավունքով Սիրվարդ Հրայրի Անտոնյանի կողմից ժառանգած 0.71 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողի սահմանը, համաձայն  <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>>  ՍՊԸ-ի կողմից կազմված  հողամասի հատակագծի:

2. Սիրվարդ Հրայրի Անտոնյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /տրված 17.10.2024թ. գրանցված է սեղանամատյանում N 4918,4919/ 2-րդ կետով ժառանգած 0.71 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողը հանդիսանում է՝ 06-035-0115-0091 ծածկագրով 0.70334 հա ճշտված սահմաններով հողամասը:

3. Ճանաչել Սիրվարդ Հրայրի Անտոնյանի սեփականության իրավունքը 06-035-0115-0091 ծածկագրով 0.70334 հա 2-րդ կարգի ջրովի վարելահողի նկատմամբ, որի սահմանները որոշվում են համաձայն <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>>  ՍՊԸ-ի կողմից կազմված  հողամասի հատակագծի

4. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 08 նոյեմբերի 2024 թվականի N 446-Ա որոշման 1-ին կետը:

5. Անվավեր ճանաչել 06-035-0115-0091 ծածկագրով հողամասի կադաստրայի գործում առկա <<Սարգիս Թամազյան Ռոբերտի>> ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հատկացված հատակագիծը, ինչպես նաև կադաստրային գործում առկա Թումանյան համայնքի ղեկավարի կողմից 30.09.2025 թվականին տրված 0.71 հա, 0.96 հա և 0.32 հա հողամասերի մասով տրված  քաղվածքները:

6.  Սույն որոշումից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա են  պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner