Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-6 հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել՝ Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Թումանյանի համայնքային ոչառևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> և Թումանյան համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 11-ի <<Թումանյանի համայնքի, Լորուտի նախադպրոցական ուսումնական հաստատություն,համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն,համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների
թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 59 -Ա և 22-Ա որոշումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: