Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել 2022 թվականի Թումանյան համայնքի բյուջեի նախագիծը՝
1) եկամուտների գծով ՝ 308675,2 հազար դրամ,,
2) ծախսերի գծով՝ 359474,2 հազար դրամ,
3) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝ 50799,0 հազար դրամ:
2. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին
եկամտատեսակների՝ (հատված 1):
3. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեիծախսերը ըստ գործառնական
դասակարգման՝ (հատված 2):
4. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի ծախսերը ըստ տնտեսագիտական
դասակարգման՝ (հատված 3):
5. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝(հատված 4):
6. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեիդեֆիցիտի (պակասուրդի)՝ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝(հատված 5):
7. Հաստատել Թումանյան համայնքի 2022 թվականի բյուջեիծախսերը ըստ գործառնական
և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> ՀՀօրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%ը: