Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2025 թվականի N 53-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր  սխեմաները կազմելու կարգը հաստատելու,<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումնուժը կորցրած  ճանաչելու  մասին>> թիվ 1918- Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ  2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով, հիմք  ընդունելով հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09.10.2023թ.թիվ 86  դրական եզրակացությունը, Թումանյան համայնքի ավագանու 24.10.2023թ. թիվ 69-Ա որոշումը և Տիգրան Սեյրանի Դավթյանի կողմից վճարված կադաստրային արժեքների տարբերության համար բանկ վճարված անդորրագիրը՝
Որոշում եմ.

1․ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղում քաղաքացի Տիգրան Սեյրանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-071-0110-0076 կադաստրային ծածկագրով 0,565 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Տիգրան Սեյրանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ Թումանյան համայնք, գ.Մարց, բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  հողամասին՝ (ծած.՝ 06-071-0110-0076) մակերեսի չափը՝ 0. 565 հա, տրամադրել նոր փոստային (ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Մարց, 20 հողամաս) հասցե:
3.  Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային  ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։4.  Նշված հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման,կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը և փոփոխված նշանակությամբ համապատասխան օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը։
5. Սույն որոշումից ծագող իրավունքներն ենթակա են պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթերանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում  և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի  Հանրապետության ամբողջ տարածքում: 
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner