Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,հաշվի առնելով Թումանյան համայնքի Լորուտ գյուղի վարչական ղեկավարի դիմումը,այն մասին որ Լորուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 և 2-րդ փողոցի թիվ 29 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական գործառնական նշանակության կիսաքանդ շինությունները գտնվում են խարխուլ վիճակում և վտանգ են ներկայացնում գյուղի բնակչության անվտանգությանը,նշված շինությունները 1990-ական թվականներից մնացել են անավարտ և երկար տարիների տեղացած հորդառատ անձրևներից շինությունների կոնստրուկցիաները ենթարկվել են կոռոզիայի և գտնվում են վթարային վիճակում ,հիմք ընդունելով <<ՄԱՐ-ՄՈՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մակարյանի՝ 15.03.2018թ. շինությունների գնահատման գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝գյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու մասին՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ քանդելու և օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0050-0002 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0,10729 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի վրա կառուցված 1936,23 քմ ներքին մակերեսով կիսակառույց շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման աճուրդ անցկացնելու համար:Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ:Նախավճարի չափ սահմանել՝ 90000 դրամ,քայլի չափ սահմանել՝ 90000 դրամ:
2.Տալ համաձայնություն՝քանդելու և օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0045-0014 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0,09344 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի վրա կառուցված կիսաքանդ շինության քանդման,շինության տիրապետման և հեռացման աճուրդ անցկացնելու համար:Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:Նախավճարի չափ սահմանել՝ 100000 ՀՀ դրամ,քայլի չափ սահմանել՝ 100000 ՀՀ դրամ:
3.Շինության քանդման,շինանյութի տիրապետման և հեռացման համար աճուրդի հաղթողին տրամադրվում է շինարարության քանդման թույլտվություն: