|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2017 թվականի N 37-Ա |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածով և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի Լորուտ գյուղական համայնքում 0,02 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխման նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.09.2017թ. թիվ 97 դրական եզրակացությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 06-045-0183-0009 ծածկագիրը կրող 0,02 հա հողամասի հողօգտագործման սխեման՝ համաձայն հավելվածի: 2.Թումանյան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 06-045-0183-0009/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ կապի օբյեկտների հողերի գործառնական նշանակության: 3.Թումանյան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: 4.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կազմելու համապատասխան փաստաթղթեր՝ հետագայում այն օտարելու նպատակով: |
Կողմ -5 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|