Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025թ. սեպտեմբերի 12-ի N 65-Ա, N 66-Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը և <<ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ-Ի կողմից տրված հողամասի գնահատման մասին եզրակացությունը՝
Որոշում եմ.
1.2025 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 1100 -ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի և Քարինջ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 2 լոտով:
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Քարինջ գյուղում գտնվող կադաստրային քարտեզի 06-110-0112-0084 ծածկագրում գտնվող 0,54212 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0050-0006 ծածկագրում գտնվող 0,01729 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:Մեկնարկային գինը սահմանել տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
2. Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%– ի չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի չափը սահմանել մենարկային գնի 5%–ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝ հարթ և թեք ռելիեֆ: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով: Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
3. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում: