Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 20-ի N 123-Ա, N 125-Ա, N 126-Ա, N 128-Ա, N 130-Ա և N 131-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը՝
Որոշում եմ.
1. 2025 թվականի փետրվարի 25-ին ժամը 1100-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի և Դսեղ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 6 լոտով: Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0089 ծածկագրում գտնվող 0,02915 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ:: Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0113 ծածկագրում գտնվող 0,0495 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 618000 (վեց հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ: Լոտ 3. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0003-0138 ծածկագրում գտնվող 0,2905 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 598200 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: Լոտ 4. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ. Դսեղ, 12-րդ փողոց, 3/5 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-035-0106-0002 ծածկագրում գտնվող 0,1906 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 2116000 (երկու միլիոն հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ: Լոտ 5. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0108-0131 ծածկագրի 0,06532 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել տարեկան 9000 (ինը հազար) ՀՀ դրամ: Լոտ 6. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0125-0176 ծածկագրի 0, 061742 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել տարեկան 10000 (տաս հազար) ՀՀ դրամ: 2. Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%– ի չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի չափը սահմանել մենարկային գնի 5%– ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝ հարթ և թեք ռելիեֆ: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով: Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվումէ նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
3. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը: 4. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում: