|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հոկտեմբերի 2018 թվականի N 46-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի 2018թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 54 -Ն որոշումը,հիմք ընդունելով Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավարի զեկուցագիրը,Ահնիձոր գյուղի բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանին հրդեհի պատճառով հասցված վնասը հնարավորին չափով վերականգնելու համար դրամական օգնություն տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը և Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանի դիմումը ` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյանի համայնքապետարանի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 / Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի սոցիալապես անապահով բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանի տրամադրել դրամական օգնություն՝ 300000 ՀՀ դրամ(երեք հարյու հազար): 2.Թումանյանի համայնքապետարանի գանձապահին՝ լիազորել Արդշինինվեստ բանկ Ալավերդու մասնաճյուղից ստանալու հատկացված դրամական օգնությունը: |
Կողմ -6 ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|