|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 օգոստոսի 2020 թվականի N 84-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանի /մուտք՝ 24 օգոստոսի 2020թ. թիվ 689/ զեկուցագիրը՝ որոշում եմ. 1.Բավարարել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանի զեկուցագիրը՝ Թումանյան համայնքի Աթան բնակավայրի ոռոգման ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկը և տալ շինարարության թույլտվություն: 2.Շինարարական աշխատանքները սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|