Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2022թ. հուլիսի 4-ի N 59-Ա որոշումը և հաշվի առնելով <<Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում>> ծրագրի ղեկավարի 2023թ. ապրիլի 12-ի գրությունը ՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Թումանյան համայնքի,Դսեղ բնակավայրի,1-ին հրապարակ,թիվ 1 հասցեում գտնվող, վարչական շենքի առաջին հարկում համապատասխան տարածքը (մոտ 106 քմ), անհատույց օգտագործման իրավունքով «Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային խմբին հատկացնելու համար: