|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2016 թվականի N 63-Ն |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 16 -րդ հոդվածի 20-րդ կետով` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանները և անհատական բնակելի տները բնակիչներին օտարելու համար: 2.Սահմանել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների և անհատական բնակելի տների օտարման գների չափը. 1)Բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ արժեքը `1000 դրամ 2)Անհատական բնակելի քարե տների մեկ քմ արժեքը ` 3000 դրամ 3)Անհատական բնակելի փայտե տների մեկ քմ արժեքը ` 500դրամ 3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2015թ. նոյեմբերի 25-ի <<ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>թիվ 43-Ն որոշումը: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -9 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|