|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 07  փետրվարի  2024 թվականի N 9-Ա
 | 
| <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ  ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ընկերության 2024 թ.հունվարի 29-ի N 242 գրությունը՝Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
 1.Համաձայնություն տալ Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի,2-րդ մշակույթի պալատի շենքի տանիքին <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ընկերության կողմից բջջային կապի կայան տեղադրելու համար՝ 10 տարի ժամկետով և ամսական 80000 (ութանասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով: 2․Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել թույլտվության պայմանագիր: | 
| 
 | Կողմ -9  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ  ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |