Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 1-ին փողոց,1-ին նրբանցք,թիվ 22 հասցեում գտնվող 06-004-0016-0049 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0.06693 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու համար:
1/Հողամասի մեկնարկային գինը սահմանել՝ 64260 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել՝ 3213 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 3213 ՀՀ դրամ:
2. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թոումանյան համայնք, ք.Թումանյան, 13-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 06-004-0031-0009 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0.0098 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին:
1/Հողամասի մեկնարկային գինը սահմանել 20000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 1000 դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 1000 դրամ:
3.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 13-րդ փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 06-004-0031-0028 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0.00663 հա գործառնական նշանակության այլ հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին:
1/Հողամասի մեկնարկային գինը սահմանել 15000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 750 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 750 ՀՀ դրամ: