Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով,33,34,37-րդ հոդվածներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թումանյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի.
ՏԱՊ-ի ծրագրերը, որոնք ապահովված են համապատասխան ֆինանսական միջոցներով.Աղյուսակ 3-ի,Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն. Ոլորտ 4-ի 1-ին կետի՝ Թումանյան քաղաքի հրապարակի բարեկարգում և ջրավազանի վերանորոգում,Հ.Թումանյանի արձանի շրջակայքի բարեկարգում ծրագրի արժեքի 2500,0 ՀՀ դրամը դարձնել 3800,0 ՀՀ դրամ:
2.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 3-Ա որոշման՝ՏԱՊ-ի ծրագրերը, որոնք ապահովված են համապատասխան ֆինանսական միջոցներով.Աղյուսակ 3-ի,Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն. Ոլորտ 4-ի 1-ին կետի՝ Թումանյան քաղաքի հրապարակի բարեկարգում և ջրավազանի վերանորոգում,Հ.Թումանյանի արձանի շրջակայքի բարեկարգում ծրագրի արժեքի վերաբերյալ սահմանված՝2500,0 ՀՀ դրամի չափը: