Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2025 թվականի N 40-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ,ՍԵԼԱՎՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ,ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ,ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դկետերով,, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ,35-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետով և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակը՝

Որոշում եմ՝

1. Հաստատել Լոռու մարզի Թումանյան համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համաձայն թիվ 1 հավելվածի:

1) մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՆԳՆ ՓԾ) Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրել ՀՀ պետական և համայնքային բյուջեներով ու այլ ծրագրերով 2025 թվականի ընթացքում համայնքի տարածքում նախատեսված աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
2) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանով, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 3-ը տրամադրել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը (lorimpv2023@gmail.com) էլեկտրոնային հասցեով.
3) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025թ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ Լոռու մարզի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner