Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին>> N Մ-15072025-06-0005,Մ-15072025-06-0011 և <<Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-15072025-06-0042 որոշումները՝
Որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 22.05.2025թ. թիվ 189-Ա որոշման 2,3,4 կետերը։
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: