|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2016 թվականի N 62-Ն |
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով,<<Իրավական ակտի մասին>> ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքապետարանի իրավասության շրջանակներում քաղաքացուն տրվող (հաստատվող) փաստաթղթերի համար համայնքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց սահմանել փոխհատուցման վճար` հետևյալ չափով ` 1)համայնքի բնակիչ համարվող անձանց աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կենսաթոշակներ, քաղաքացիների բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիր հաստատելու համար`500 դրամ, 2)համայնքի բնակիչ համարվող անձանց տրվող բնութագրերի և երաշխավորագրերի համար` 500 դրամ, 3)տեղեկանքների դիմաց գանձվող վճարի չափ սահմանել` 200 դրամ, 4)տեղեկանքների դիմաց, որոնք վճարվում են անասունների առք ու վաճառքի համար սահմանել` 500 դրամ: 2. <<Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի , <<Լորուտ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի և <<Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի կողմից ծնողական վճարի չափ սահմանել` 3500 դրամ: 3. <<Թումանյան քաղաքի մանկականարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի վարձավճարի չափ ահմանել` 2500 դրամ: 4..Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -6 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -3 ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|