Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 5-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 
28-րդ կետի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Թումանյան 
համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3- Աորոշման  մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

1) Որոշման 10-րդ կետըուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ գլխի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը՝ օրենքով այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում՝ անձամբ և իր առաջին տեղակալի միջոցով,որոնք գործում են համայնքի ղեկավարի անունից, համապատասխանաբար համակարգում են Աշխատակազմի,կազմակերպությունների աշխատանքները և պատասխանատվություն են կրում իրենց համակարգման ոլորտում գործող Աշխատակազմի աշխատանքների արդյունավետ կազմակերպման և անհրաժեշտ արդյունքների ապահովման համար:».
3) 2-րդ գլխի 18-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունից հանել «այդ թվում ստորաբաժանումների»բառերը.
4) 2-րդ գլխի 18-րդ կետի 2-րդ ենթակետի գ. պարբերությունից հանել «ինչպես նաև ստորաբաժանումների կառուցվածքների»բառերը.
5) 2-րդ գլխի 18-րդ կետի 2-րդ ենթակետի թ. պարբերությունում ավելացնել «գույքը»բառը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 «
թ. համայնքի սեփականություն համարվող գույքը օտարման կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ,».
6) 2-րդ գլխի 18-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին»բառերը.
7) 2-րդ գլխի 18-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
7) «պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին,».
8) 2-րդ գլխի 18-րդ կետի 8-րդ ենթակետի «տեղակալներից մեկի վրա»բառերը փոխարինել «առաջին տեղակալի վրա» բառերով.
9) 2-րդ գլխի 18-րդ կետի 10-րդ ենթակետի «ստորաբաժանումների»բառը փոխարինել «աշխատակիցների» բառով.
10) 2-րդ գլխի 19-րդ կետի «տեղակալը»բառերը փոխարինել «առաջին տեղակալը» բառերով.
11) 2-րդ գլխի 19-րդ կետի 1-ին,2-րդ և 4-րդ ենթակետերից հանել «ստորաբաժանումներին» բառերը.
12) 2-րդ գլխի 21-րդ կետից հանել «մամուլի քարտուղար,ռեֆերենտ»բառերը.
13) 2-րդ գլխի 23-րդ կետի 4-րդ ենթակետից հանել«ստորաբաժանումների ղեկավարների»բառերը.
14) 2-րդ գլխի 24-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
15) 2-րդ գլխի 25-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
16
) 2-րդ գլխի 28-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.                         
17) 2-րդ գլխի 29-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.                      
18) 2-րդ գլխի 30-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
19) 4-րդ գլխի 33-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
20
) 4-րդ գլխի 34-րդ կետում նշված «ստորաբաժանումներն»բառը հանել, շարադրել հետևյալ խմբագրությամբ «Աշխատակազմը,ինչպես նաև համայնքային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ,որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում են համայնքի ավագանու կողմից » բառերով.
21
) 5-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:
     
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:            


Կողմ -9

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner