Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ Հողային 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 54-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 4/Ա-8 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0130-0090 ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,0384 հա 4-րդ կարգի խոտհարքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
3. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 20.12.2024թ. N 121-Ա որոշումը: