Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով,Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմքը նդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թումանյան համայնքի 2017թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Վարչական մասի եկամուտներում`
ա.պակասեցնել <<Հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար>> 500.0 հազ. դրամով.սահմանել 9909.5 հազ. ՀՀդրամ,
բ.պակասեցնել <<Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարները>> 1000.0հազ. ՀՀ դրամ, սահմանել 3579.8 հազ. ՀՀ դրամ:
2)Վարչական մասի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա.կառավարման ապարատի նախահաշվի 1.1.1 դասակարգման <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>(հոդ.4112 ) համար նախատեսված ծախսը պակասեցնել 1000.0 հազ.ՀՀ դրամով, << Տրանսպորտային նյութեր>>(հոդ 4264 ) համար նախատեսված ծախսերը պակասել 200.0 հազ. ՀՀ դրամով, <<Արտասահմանյան գործուղումները>>(հոդ.4222 ) համար նախատեսված ծախսերը պակաեցնել 200.0 հազ. ՀՀ դրամով, <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (հոդ.4239) համար նախատեսված ծախսերը պակասեցնել 100.0 հազ. դրամով:
2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: