Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ <<Քաղաքաշինության մասին>> օրենքով, ՀՀ հողային օրենսգրքով,ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող 06-004-0255-0008 ծածկագրի տակ գտնվող 0,06074 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, և այն ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի թիվ 719-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցված չէ համայնքին, ուստի առաջնորդվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 189-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով՝ հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնի սեփականության իրավունքը: