Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով և 5-րդ բաժնի պահանջներով ՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող 06-004-0050-0005 ծածկագրով 0,009687 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության,գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողեր, մեկնարկային գինը սահմանել՝ 122870 (մեկ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ։ 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |