Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով,հիմք ընդունելով բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի մատուցվող ծառայությունների թվով 1-173,իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված կենցաղային աղբի տեղափոխման համապատասխանաբար թվով 1-38 և թվով 1-250 երկկողմ պայմանագրերը և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի և 2-ի։
2․Սահմանել, որ տեղական տուրքի և (կամ) վճարվճարողների գրանցամատյանները վարվեն էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
3. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի « ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 8-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |