Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 01.07.2020թ.թիվ 78 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղում քաղաքացի Վասիլի Վարուժանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-045-0177-0004 և 06-045-0178-0004 կադաստրային ծածկագրով 0,6186 հա և 0,07364 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակայիննշանակության խոտհարքները փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակայիննշանակության,հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Առաջարկել Վասիլի Վարուժանի Ստեփանյանինհամայնքայինբյուջեվճարելսույնորոշման 1-ինկետովնշվածհողամասիկադաստրային արժեքների՝ նպատակայիննշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝403229,8 (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր քսանինը դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
|