| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  65-րդ հոդվածով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
  1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը. 1) Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյանհամայնքի ավագանու2024թ. փետրվարի 07-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին  2) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու մասին
 3) Թումանյան համայնքի 2023թ. դեկտեմբերի 22-ի«Թումանյան համայնքի 2024 թվական իբյուջեն հաստատելու մասին»N 101-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին
 4) Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
 5) Թումանյան համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին
 6) Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյանհամայնքի Ահնիձոր գյուղի 06-012-0101-0132 ծածկագրի 0,5105 հա մակերեսով համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
 7) Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքի, Դսեղ գյուղի 06-035-0003-0018 ծածկագրի 0,02744 հա մակերեսով համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
 8)  Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքի, սեփականություն հանդիսացող Լորուտ  գյուղի վարչական տարածքում գտնվող  06-045-0149-0045  ծածկագրի  0.5 հա մակերեսով համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
 9) <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲընկերությանը բջջային կապի կայան տեղադրելու համար տարածք տրամադրելու մասին
 |