Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով,հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  31082023-06-0072 վկայականը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող  Լորուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-045-0165-0007 ծածկագրի 1.0134 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ, սահմանել`  մրցույթի մասնակցության վճար 5000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի  5%-ի չափով:
3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով:
 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: