Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի , Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 79-րդ կետի, ինչպես նաև <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 08-Ն հրամանի և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մարտի 14-ի N 1 որոշումը՝
Որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի «Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել կրկնակի մրցույթներ համաձայն հավելվածի:
2.ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմին`սահմանված կարգով իրականացնել մրցույթների նախապատրաստական աշխատանքները: