Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 18 փետրվարի 2022թ. «Թումանյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 18 -Ն որոշումը և հաշվի «Արամ Թումանյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ (մուտք`709,2025 թվականի հոկտեմբերի 16-ի) հայտը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնք, Դսեղ գյուղի, 6-րդ փողոց,34 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արամ Թումանյանի հայտը բավարարել և նրան տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.01.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Անուշ Ամիրջանյանին՝ սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարաել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման մասնագետին՝ տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: