Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը և <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Թումանյանի համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Թումանյան համայնքի էթիկայի և վարքի կանոնները՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |